Իդեալական. Անջելինա Ջոլին հիացրել է Ralph & Russo-ի զգեստով

12:43   4 հոկտեմբերի, 2019

Դերասանուհի Անջելիա Ջոլին Ճապոնիայում մասնակցել է «Մալեֆիսենտա. խավարի տիրակալը» ֆիլմի պրեմիերային։ Միայն թե դերասանուհին ավելի շատ բարի փերիի էր նման. Ջոլին հիասքանչ տեսք ուներ Ralph & Russo Couture ապրանքանիշի  ծոպավոր զգեստով։

Դերասանուհու կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկները։ 44-ամյա Ջոլին կարմիր գորգին հայտնվել է դստեր՝ Զախարայի եւ որդու՝ Մեդոքսի հետ։ Երեխաները մայրիկին աջակցելու էին եկել սեւ հագուստով։ Զախարան ժանեկավոր զգեստ էր կրում, Մեդքոսը՝ ջինսե տաբատ եւ պիջակ։ Կարծես թե երեխաները մայրիկից ժառանգել են ոչ միայն ոճի զգացումը, այլեւ սերը սեւ գույնի հանդեպ։ 

Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանը լուսանկարվել է նորաձեւության ու գեղեցկության մասին ֆրանսիական «Madame Figaro» ամսագրի նոյեմբերյան համար ֆոտոշարքում եւ դարձել համարի գլխավոր հերոսուհին։ Անջելինան լուսանկարվել էր մարմարե լոգարանում։ Արտիստը ջրում պատկերված էր էրոտիկ դիրքով։ Բրեդ Փիթի նախկին կինը տեսախցիկին նայում էր հանդուգն հայացքով։ Վիզաժիստները Անջելինայի համար տպավորիչ դիմահարդարում էին ընտրել՝ ընդգծելով նր դեմքի նրբագեղությունը, ինչպես նաեւ թաց սանրվածք արել։ Ջոլին գեղեցիկ ականջօղեր էր կրել եւ մինիմալիստական մետաղական թեւնոց։

Աղբյուրը՝ Elle

Լուսանկարները՝ Reuters/Hannah Mckay, Getty Images



© NEWS.am STYLE