Իրինա Շեյքը «վտանգավոր» զգեստով «մերկացրել է» սլացիկ ոտքերը

19:16   5 հոկտեմբերի, 2019

33-ամյա Իրինա Շեյքը գայթակղիչ ֆոտոշարքից լուսանկար է հրապարակել։ Ռուսական արմատներ ունեցող թոփ մոդելը ոճային զգեստով հանդուգն կերպարում է։

Հոլիվուդյան դերասան Բրեդլի Քուփերից աղմկոտ բաժանությունից հետո մոդելը կենտրոնացած է աշխատանքի վրա։ Վերջերս համաշխարհային պոդիումների աստղը դարձել է Jean Paul Gaultier-ի բույրերից մեկի դեմքը։ Թխահեր գեղեցկուհին գովազդում է Scandal կուլտային օծանելիքը։ Հրապարակված նոր լուսանկարը հենց այդ նպատակով արված ֆոտոշարքից է, գրում է Cosmo-ն։

Իրինան լուսանկարվել է հին ինտերյերով սպիտակ սրահում։ Նա նստած է սպիտակ բազմոցին եւ ամբողջությամբ սեւ գույնի հագուստ է կրում։ Ռուս մոդելը սեւ զգեստ-ժակետ է ընտրել՝ երկրպագուների ուշադրությունը գրավելով կազմվածքի առավելությունների վրա։

Խորը լանջաբացվածով հագուստը ցուցադրել է Իրինայի կոuրծքը։ Շեյքը բարձրակրունկ կոշիկներ է ընտրել։ Կանացի կոշիկն ու զգեստի կտրվածքն ընդգծել են մոդելi երկար ոտքերը։ Երիտասարդ մայրիկը պարզ սանրվածք է ընտրել եւ զգացմունքային դիմահարդարում՝ շեշտադրվելով աչքերը։ Նա հանդուգն հայացքով նայում է մի կողմ՝ ինքնավստահություն ու սեքսուալություն ճառագելով։



© NEWS.am STYLE