Քայլի Ջեններից բաժանվելուց հետո Թրեւիս Սքոթը երգում է կեղծ սիրո մասին

17:12   5 հոկտեմբերի, 2019

Ռեփեր Թրեւիս Սքոթն առաջին տեսահոլովակն է հրապարակել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նա բաժանվել է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրոջից՝ Քայլի Ջեններից։

«Highest in the Room» անունով տեսահոլովակում, որը տեղադրվել է YouTube-ում, Թրեւիս Սքոթը ցուցադրում է գեղեցիկ ու վտանգավոր կյանքը եւ իրեն շրջապատոմ համարձակ հագուստ կրող աղջիկներով։ «Դու ասում ես, որ սիրում ես ինձ, բայց ստում ես»,- երգում է նա, փոխանցում է Gazeta.ru-ն։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Քայլի Ջենների եւ Թրեւիս Սքոթի բաժանման պատճառ է դարձել աշխատանքային գրաֆիկների անհամատեղելիութունը։ 22-ամյա աստղն ու 28-ամյա երաժիշտը չեն կարողացել միասին մնալ նույնիսկ հանուն փոքրիկ դստեր՝ Սթորմիի։

Լուսանկարները՝ GQ, Instagram



© NEWS.am STYLE