Ոճային ակնոց, գանգուրներ. Էվա Խաչատրյանի լուսանկարը

11:41   5 հոկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Էվա Խաչատարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ շապիկ է կրում եւ ջինսե տաբատ։ Նա վառ շպար է ընտրել՝ ընդգծելով շուրթերը։ Լուսանկարն արվել է մեքենայում, Էվան կերպարն ամբողջացրել ակնոցով։  

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում հմայիչ դերասանուհին սպորտային հագուստ էր կրում՝ լայն բլուզ եւ մուգ երանգի տաբատ։ Դերասանուհին վառ շրթներկ էր ընտրել, իսկ լուսանկարն ուղեկցվում էր հետեւյալ մեկնաբանությամբ. «Հիասքանչ օր։ Բարի գիշեր»։



© NEWS.am STYLE