Երգչուհի Սիան հայտնել է իր հիվանդության մասին

13:11   5 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Սիան հայտնել է, որ տառապում է նեւրոլոգիական հիվանդությամբ, փոխանցում է CNN-ը։

Երգչուհին Twitter-ում գրել է, որ տառապում է  Էլերս-Դանլոսի համախտանիշով։ Նա աջակցության խոսքեր է հղել բոլոր երկրպագուներին, որոնք տառապում են ֆիզիկական կամ էմոցիոնալ ցավի պատճառով։

Նշվում է, որ Էլերս-Դանլոսի համախտանիշն արտահայտվում է խանգարմամբ, որն ազդում է շարակցական հյուսվածքների, ոսկորների եւ անոթների վրա։ Այս հիվանդութամբ տառապող շատ մարդիկ նուրբ, փխրուն մաշկ ունեն, ինչպես նաեւ կապտուկներ եւ սպիեր։ Նրանք կարող են վնասվածքներ ունենալ, որոնք սպիեր են թողնում եւ ընդլայնվում ժամանակի ընթացքում։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE