«Աշխատավոր մը». Իննա Խոջամիրյանի հմայիչ կերպարը

12:41   5 հոկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ վերնաշապիկ է կրում, որը համադրել է գոտու հետ։ Իննան պարզ սանրվածք է ընտրել ու նուրբ դիմահարդարոմ։ «Աշխատավոր մը»,- հրապարակումն այսպես է մակագրել դերասանուհին։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին գրավիչ կերպարում էր։ Իննան կարմիր զգեստ էր կրում, որը համարձակ կտրվածք ուներ ոտքի հատվածում։ Իննան այն համադրել էր սեւ բարձրակրունկների հետ, իսկ կերպարն ամբողջացրել էր արտահայտիչ շպարը։ «Դե լավ, էլ ինչ Ծնունդ առանց ԳԼԱՄՈՒՌ նկար»,- հրապարակումը մակագրել էր նա։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել դերասանուհուն։ «Անկրկնելի»,- գրել էր նրանցից մեկը։



© NEWS.am STYLE