«Գեղեցիկ ու կանացի». Արմինկայի լուսանկարը քրոջ հետ

15:44   5 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Արմինկան կիսվել է ընտանեկան լուսանկարով։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է քրոջ հետ։ Արմինկան բաց գույնի շապիկ է կրում, պարզ սանրվածքով է, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Մեկնաբանությունների հատվածում երգչուհին սրտիկի տեսքով սմայլիկներ է օգտագործել։ Երկրպագուները շտապել են հաճոյախոսություններ անել քույրերին՝ նշելով, որ նրանք գեղեցիկ են ու կանացի։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ շապիկ էր կրում եւ արտահայտիչ շպարով էր։ «Մեծացել ես, գեշացել ես, պառավել ես... Իսկ ես երբեք չեմ ձգտում լինել «կատարյալ», ես իրական մարդ եմ, ոչ թէ՝ մոմե դեմքով... Այո՛, ես մեծանում եմ՝ շատ հանգիստ ընդունելով այդ փաստը: Ես ներդաշնակ եմ իմ տարիքի հետ: 46 տարեկանում դեմքիս վրա չունեմ ոչ մի գրամ ֆիլլեր: Ես 19 տարեկանից բեմում եմ, հետեւաբար, հաճախ լինում եմ շպարով: Ես չունեմ կատարյալ մաշկ ու մարմին, բայց դա ինձ չի խանգարում ապրել լիարժեք կյանքով եւ ուրախանալ ամենաչնչին բաների համար... Ինչեւէ, այս նկարի վրա չկա ո՚չ մի ֆիլտր, միայն բնական լույս»,- լուսանկարը մակագրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE