«Մոծակի նման փոքր ու անվնաս թվացող մարդիկ կան. խայթում են հենց այն ժամանակ, երբ բացարձակ չես սպասում». Լիլիթ Հովհաննիսյան

21:41   5 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով մոծակի խայթոցի հետեւանքը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին վարդագույն գլխարկ է կրում եւ նուրբ շպարով է։ «Կյանքում էլ է էսպես։ Մոծակի նման փոքր ու անվնաս թվացող մարդիկ կան. խայթում են հենց այն ժամանակ, երբ բացարձակ չես սպասում: Հետո մի քիչ «խուտուտ» է գալիս, բայց կարճ ժամանակ անց անհետանում ու մոռացվում են ե՛ւ այդ մարդիկ, ե՛ւ նրանց խայթոցները»,- հրապարակումը մակագրել է երգչուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր բեմում՝ ելույթի ընթացքում։ Լիլիթ Հովհաննիսյանը փայլուն զգեստ էր կրում։ Նա երեկոյան սանրվածքով էր եւ քարերով զարդարված գլխազարդ էր կրում։ Կերպարն ամբողջացրել էր արտահայտիչ շպարը։ «Հուզված»,- մեկնաբանություններում այս հեշթեգն էր օգտագործել Լիլիթ Հովհաննիսյանը։ Նրա հետեւորդները գնահատել էին կերպարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ արել երգչուհուն։ «Թագուհի», «արեւ», «հիասքանչ»,- գրել էին նրանք։



© NEWS.am STYLE