«Շքեղ». Անահիտ Սիմոնյանի գրավիչ կերպարը

23:41   5 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին շքեղ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Երաժիշտ Հայկոյի կինը պարզ սանրվածք է ընտրել եւ արտահայտիչ շպար։ Հետեւորդները գնահատել են երգչուհու կերպարն ու հաճոյախոսություններ արել՝ գրելով. «Շքեղ», «Շատ գեղեցիկ»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին սպիտակ բլուզ էր կրում, որը խորը լանջաբացվածք ուներ։ Անահիտ Սիմոնյանը գրեթե շպարված չէր, պատկերված էր ականջակալներով, իսկ լուսանկարը չէր մեկնաբանել։ Կադրերն արվել էին ձայնագրման ստուդիայում։



© NEWS.am STYLE