Կարմիր շրթներկ. Շողեր Թովմասյանի հմայիչ կերպարը

10:49   6 հոկտեմբերի, 2019

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Շողեր Թովմասյանը սեւ բլուզ է կրում։ Նա գեղեցիկ սանրվածք է ընտրել եւ վառ դիմահարդարում, ընդգծված են աչքերը, շուրթերը ներկված են կարմիր շրթներկով։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ տոպ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածը։ Շողերը նուրբ վզնոց էր կրում եւ մեղմ շպարով էր, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE