«Հանգստյան օրերը ես միշտ փորձում եմ որդուս նվիրել»․ Լիլիթ Բաբասյանը՝ որդու հետ

11:41   6 հոկտեմբերի, 2019

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանը, նոր ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիլիթը պատկերված է որդու հետ։ Նա սպորտային կերպար է ընտրել՝ ջինսե տաբատ, մոխրագույն վերնաշապիկ։ Կերպարն ամբողջցանում են սպորտային կոշիկներն ու արեւային ակնոցը։ «Հանգստյան օրերը ես միշտ փորձում եմ որդուս նվիրել, իսկ դո՞ւք։ Հաճելի հանգստյան օրեր ձեզ»,- լուսանկարը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրում նա պատկերված էր երգչուհի Անահիտ Սիմոնյանի հետ, որի հետ ջերմ ընկերական հարաբերություններ ունի։ Անահիտ Սիմոնյանը հետաքրքիր նախշերով, կարճ զգեստ էր ընտրել, որն ընդգծել էր նրա կազմվածքը։ Լիլիթ Բաբասյանը դասական կերպարում էր. Նա կոստյում էր կրում, որը համադրել էր սպիտակ վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր ականջօղերն ու պայուսակը։ «Իմ գեղեցկուհի ընկերուհին»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE