Քիմ Քարդաշյանը հասնում է Երեւան (ՈւՂԻՂ)

22:23   6 հոկտեմբերի, 2019

Շատ շուտով Քիմ Քարդաշյանը կլինի Երեւանում։ Քիմն այստեղ է գալիս՝ մասնակցելու «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 6-9-ը։

Հիշեցնենք՝ ժամեր առաջ Քիմը լուսանկար էր հրապարակել եւ հայտնել, որ Հայաստան է գալիս։ Ի դեպ, հայազգի հեռուստաաստղն անկարկել էր, որ Հայաստան է ժամանելու ավագ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ։ Արխիվային լուսանկարում նա պատկերված էր հենց Քորթնիի հետ։ «Մենք Հայաստան ենք գնում»,- լուսանկարը մակագրել էր նա։

Ի դեպ, Քիմ Քարդաշյանը Հայաստան է այցելել նաեւ 2015թ.-ի ապրիլին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։ Քիմին ուղեկցում էին քույրը՝ Քլոե Քարդաշյանը, ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթն ու նրանց դուստր՝ Նորթը:Քարդաշյաններն այցելեցին նաեւ Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:



© NEWS.am STYLE