Աշխարհահռչակ դիջեյ Արմին Վան Բյուրենը ժամանեց Երեւան (ֆոտո, վիդեո)

16:16   6 հոկտեմբերի, 2019

Քիչ առաջ Երեւան է ժամանել «Գրեմի» մրցանակակիր, աշխարհահռչակ DJ Արմին վան Բյուրենը:

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, WCIT ՏՏ համաշխարհային համաժողովի բացումը կազդարարվի համերգով, որին կմասնակցեն բազմաթիվ երաժիշտներ։ Համերգային ծրագրով հանդես կգա նաեւ համաշխարհային հայտնություն վայելող դիջեյ Արմին Վան Բյուրենը։

Երաժիշտը Հայաստան է ժամանել բարձր տրամադրությամբ։ Նա լուսանկարվեց երկրպագուների հետ եւ ստորագրեց մի քանիսի շապիկների վրա։ 

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE