«Եվ ամեն աշնան հետ ես նորից ծաղկում եմ». Էթերի Ոսկանյանի հմայիչ լուսանկարը

17:41   6 հոկտեմբերի, 2019

«Անուրջներ», «Երանի», «Մեղրամիս» եւ հայկական այլ հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Էթերի Ոսկանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ շապիկ է կրում, որը բաց է ուսի հատվածում։ Էթերին գրեթե դիմահարդարված չէ, նուրբ ականջօղեր է ընտրել, վզնոց։ Մեկնաբանությունների հատվածում նա մեջբերել է Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործության մի հատված։ «Եվ ամեն աշնան հետ ես նորից ծաղկում եմ»,- լուսանկարը ռուսերենով մակագրել է նա։

Հիշեցնենք՝ միշտ համեստ եւ զուսպ կերպարներով աչքի ընկած  դերասանուհին ավելի վաղ լուսանկարում թարմ ու քնքուշ տեսք ուներ: Նա ամառային, պուտավոր, սեւ-սպիտակ, երկարափեշ զգեստ էր կրում եւ առանց շպարի էր։ Ամառային կերպարն ամբողջացնում էին ցածրակրունկ կոշիկները։



© NEWS.am STYLE