Բարձրակրունկներ, կարճ հագուստ. Հռիփսիմե Հակոբյանը՝ հմայիչ կերպարում

18:41   6 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին զոլավոր հագուստ է կրում։ Նա պարզ սանրվածքով է, արտահայտիչ շպար է ընտրել, իսկ կերպարն ամբողջացնում են բարձրակրունկ կոշիկները։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ են արել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում նա պատկերված էր ամուսնու՝ երգիչ Մարտին Մկրտչյանի հետ։ Զույգը բեմական հագուստով էր։ Հռիփսիմե Հակոբյանը շքեղ զգեստ էր կրում եւ արտահայտիչ շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էին բաց գույնի բարձրակրունկները։ Մարտին Մկրտչյանը նախապատվություն էր տվել կոստյումին։ Հետեւորդները հաճոյախոսություններ էին արել նրանց՝ նշելով, որ զույգն, իսկապես, գեղեցիկ է։



© NEWS.am STYLE