Էլեգանտ զգեստ, բարձրակրունկներ. Լիլի Սարգսյանի լուսանկարը

19:46   6 հոկտեմբերի, 2019

«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում էլեգանտ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լիլին միջին երկարության ծաղկավոր զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Լիլին բաց երանգի բարձրակրունկ կոշիկներ է ընտրել, գոտի եւ պարզ սանրվածք։ Լուսանկարները մեկնաբանված չեն։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Լիլին հայտնել էր, որ երկու տարվա մրցութային դադարից հետո շուտով կրկին կբարձրանա միջազգային բեմ՝ ներկայացնելու Հայաստանը: «Միսս Աշխարհ» մրցույթի առաջին հայ մասնակիցն այս անգամ իր գեղեցկությունը կցուցադրի Miss Grand International 2019 մրցույթի շրջանակում, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 7-ից 25-ն ընկած ժամանակահատվածում՝ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում:



© NEWS.am STYLE