Ուղիղ. WCIT համաշխարհային համաժողովի բացումը Երեւանում. ելույթ է ունենում Արմին Վան Բյուրենը

20:04   6 հոկտեմբերի, 2019

Հանրապետության Հրապարակում մեծ համերգով կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT-2019») բացումը Երեւանում. կազմակերպիչները միավորել են տաղանդն ու նորագույն տեխնոլոգիաները: Նշենք, որ հատուկ այս առիթով՝ միջոցառման նախօրեին, Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ նվագախումբ էր ձեւավորվել որը պատմության մեջ առաջին անգամ կատարել էր արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված երաժշտություն:

Իսկ ծրագրի «գլխավոր մեխը» «Գրեմմի»-ի դափնեկիր, մեգաաստղ դիջեյ Արմին Վան Բյուրենն է: Այս տաղանդավոր երաժիշտն ու պրոդյուսերը հսկայական լսարան ունի ամբողջ աշխարհում՝ շուրջ 40 միլիոն երկրպագուներ, եւ նրա համերգին ներկա գտնվելն այնքան էլ հեշտ չէ: Սակայն այսօր Երեւանում նա իր երաժշտությունը նվագում է բոլորի համար՝ երեւանցիների, մայրաքաղաքի եւ WCIT-ի բազմաթիվ մասնակիցների համար: Դիտեք ուղիղ հեռարձակումը NEWS.am-ի եթերում:



© NEWS.am STYLE