Աշնանային էքսպրես դիետա

19:19   26 հոկտեմբերի, 2019

Սա շատ կոշտ դիետա է։ Բարեբախտաբար, այսպես կոչված, էքսպրես դիետաները հաշվարկված են միայն 4 օրվա համար, սակայն, այնուամենայնիվ, ձեզնից շատ ժամանակ ու կամքի ուժ են պահանջում։

Հիմնական ուտեստ

Բլենդերով մանրացրեք 1 գազար, 1 կիտրոնի հյութ, 1 ճ. գդալ մեղր եւ 1 մանր կտրատած միրգ՝ ըստ ձեր ճաշակի։
Այս խառնուրդը պետք է լինի ձեր նախաճաշը, ճաշն ու ընթրիքը, եւ այդպես 3 օր շարունակ։

Չորրորդ օրը կարելի է մի փոքր՝ 100 գրամ, տապակած կարտոֆիլ ուտել եւ մեկ կտոր հաց։ 5-րդ օրը կարող եք անցնել ձեզ համար սովորական սննդակարգի։

Ըմպելիքը
Նախընտրությունը տվեք բնական բանջարեղենային հյութերին եւ ջրին։

Աղբյուրը՝ passio



© NEWS.am STYLE