Քիմ Քարդաշյանը Երեւանում է (ֆոտո, վիդեո)

01:06   7 հոկտեմբերի, 2019

Քիմ Քարդաշյանն արդեն Երեւանում է։ Հայազգի հայտնի հեռուստաաստղը քիչ առաջ ժամանեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։ Լրագրողներն աշխարհահռչակ հայուհուն սպասում էին դեռ վաղ առավոտից, սակայն Քիմը դուրս եկավ նախագահական մուտքից՝ նախընտրելով խուսափել տեսախցիկներից: Այնուամենայնիվ, NEWS.am STYLE-ը ֆիքսել է Քիմին, Քորթնիին եւ նրանց զավակներին օդանավակայանից դուրս գալիս: Ի դեպ, երկար թռիչքի ընթացքում երեխաները հասցրել էին քնել օդանավում:

Քիմը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 6-9-ը։

Նշենք՝ օրեր առաջ Քիմ Քարդաշյանն  իր Skims ապրանքանիշը Հայաստան բերելու ցանկություն էր հայտնել։ «Մոտակա երկու շաբաթների ընթացքում ես կմեկնեմ Հայաստան եւ հույս ունեմ, որ իմ այցով կնպաստեմ առեւտրի ոլորտի զարգացմանը եւ հայերի համար աշխատատեղերի ստեղծմանը, ներառյալ @skims-ի ապրանքների արտադրությունը ապագայում»,- գրել էր նա։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE