«Երեխաները քնած էին, իսկ Քիմը հոգնած էր բարդ թռիչքից հետո». ինչու Քիմ Քարդաշյանը դուրս չեկավ լրագրողների մոտ (վիդեո)

01:57   7 հոկտեմբերի, 2019

Գրեթե վաղ առավոտից հայկական ԶԼՄ-ների լրագրողները «Զվարթնոց» օդանավակայանում սպասում էին WCIT-ի հրավիրված աստղ Քիմ Քարդաշյանին եւ նրա ընտանիքին։ Պարբերաբար սկսվում էին ուղիղ միացումները հույսով, որ պատվավոր հյուրն ուր որ է կհայտնվի տեսախցիկների առաջ։ Միայն երեկոյան ժամը 11-ին հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանի, նրա քրոջ՝ Քորթնիի եւ նրանց երեխաների ինքնաթիռը վերջապես վայրէջք է կատարել։

Սակայն գրեթե երկուժամյա սպասումը հաջողությամբ չավարտվեց։ Քարդաշյանը դուրս եկավ այլ՝ «նախագահական ելքից» այն դեպքում, երբ մամուլը, WCIT-ի ներկայացուցիչները եւ անվտանգությունը սպասում էին VIP սրահում։

Սյուզաննա Ազոյանը՝ WCIT-ի ծրագրի ղեկավարը, հայտնեց, որ նրանում, որ այսպես ստացվեց, «առկա չէ անհարգալից վերաբերմունք նրանց հանդեպ, ովքեր սպասում էին Քիմ Քարդաշյանին»։ «Երեխաները քնած էին, իսկ Քիմը հոգնած էր բարդ թռիչքից հետո, այդ պատճառով այդպիսի որոշում է կայացվել»,- լրատվամիջոցների հետ զրույցում ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։



© NEWS.am STYLE