Գուլպաներով տանը ու փողոցում

13:16   20 սեպտեմբերի, 2012

Շվեյցարիայում ստեղծել են գուլպաներ, որոնք լիարժեք կարող են փոխարինել կոշիկներին: Հիմա իրականություն է դարձել հարմարավետ գուլպաներով փողոցում քայլելու ցանկությունը` չվախենալով վնասել ոտքերը: «Ոտնաթաթերում կան հատուկ նյութեր, որոնք թույլ չեն տալիս ոտքերը վնասել: Նմանատիպ գուլպաների ստեղծման ուսումնասիրությունները տեւեցին մի քանի տարի», -հայտնել է Դիտեր Հեշը` այն տեքստիլ ընկերության տնօրենը, որը հեղինակել  է այս նորամուծությունը:

Այս ընկերության տեքստիլ արտադրանքը,որ հայտնի է իր որակով, աչքի է ընկնում նաեւ դիմացկունությամբ: Գուլպաները նման են ձեռնոցների` յուրաքանչյուր մատի համար առանձին հատվածով: Կան երկու տեսակի գուլպաներ` մեկը երկար, իսկ մյուսը`սովորական գուլպաների պես:
Մեղք կլինի չմտածել, որ այս հայտնագործությունը ինչ-որ խելագար զառանցանքի հետեւանք է: Բայց, ինչքան էլ զարմանալի լինի,ակտիվ կյանք վարող ու սպորտով զբաղվող որոշ մարդիկ արդեն փորձնական մի զույգ գուլպա գնելու ցանկություն են հայտնել:

«Թեթեւ քայլք» կամ ինչպես այդ զգացողությունն անվանում են հեղինակները` «բոբիկ քայլելու պատրանքը», արժե 45 դոլար:



© NEWS.am STYLE