EXCLUSIVE. «Լավ, իսկ դուք ինչպե՞ս եք». Քիմ Քարդաշյանը շփվել է NEWS.am STYLE-ի լրագրողների հետ (ֆոտո, վիդեո)

10:47   7 հոկտեմբերի, 2019

NEWS.am STYLE-ի լրագրողներին հաջողվել է երեւանյան նորաձեւ հյուրանոցում լուսանկարել WCIT համաշխարհային համաժողովի պատվավոր հյուր Քիմ Քարդաշյանին։ «Ինչպե՞ս եք»-  NEWS.am STYLE-ի թղթակիցը հետաքրքրվել է իրապատում շոուի աստղից։ Ի պատասխան նա ասաց, «Լավ, իսկ դո՞ւք»։ Իսկ Քորթնին ի պատասխան պարզապես ժպտում էր։

Նկատենք, որ Քարդաշյան քույրերը Երեւան են ժամանել երեխաների հետ։ Ուշ երեկոյան միայն հայտնի դարձավ, որ նրանց տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել։ Գրեթե ամբողջ օրը լրագրողները սպասում էին նրանց, սակայն ի վերջո Քարդաշյաններն ու նրանց երեխաները դուրս են եկել «նախագահական ելքից»։ 

Սյուզաննա Ազոյանը՝ WCIT-ի ծրագրի ղեկավարը, հայտնեց, որ նրանում, որ այսպես ստացվեց, «առկա չէ անհարգալից վերաբերմունք նրանց հանդեպ, ովքեր սպասում էին Քիմ Քարդաշյանին»։ «Երեխաները քնած էին, իսկ Քիմը հոգնած էր բարդ թռիչքից հետո, այդ պատճառով այդպիսի որոշում է կայացվել»,- լրատվամիջոցների հետ զրույցում ասաց նա։



© NEWS.am STYLE