EXCLUSIVE. Քիմ Քարդաշյանի որդուն տվել են Վարդան անունը

12:39   7 հոկտեմբերի, 2019

NEWS.am STYLE-ին հայտնի է դարձել, որ այսօր առավոտյան Քիմ Քարդաշյանը, նրա քույրը՝ Քորթնին եւ երեխաները մեկնել են Էջմիածին. աստղային ընտանիքը այնտեղ է ուղեւորվել երեխաների մկրտելու։

NEWS.am STYLE-ի տեղեկություններով՝ Քարդաշյանի փոքրիկ երեխային՝ Պսալմին, մկրտության ընթացքում տվել են Վարդան անունը, Չիկագոյին տվել են Աշխեն անունը, իսկ Սեյնթին՝ Գրիգոր։ 

Քիմի ավագ դստերը՝ Նորթին, մկտրել են Երուսաղեմում՝ 2015թ.-ին։ Քիմ Քարդաշյանն ամուսնու ու որդու հետ այնտեղ էր մեկնել Հայաստան այցից անմիջապես հետ. նրանք մասնակցում էին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։ 

Նշենք, որ եկեղեցուց դուրս գալուց հետո Քիմ Քարդաշյանը հայերենով ողջունել է երկրպագուներին. «Ինչպես եք»։ Հեռուստաաստղը նաեւ լուսանկարվել է նրանց հետ։



© NEWS.am STYLE