EXCLUSIVE. Քիմ Քարդաշյանը լուսանկարվում է երկրպագուների հետ (ֆոտո, վիդեո)

13:01   7 հոկտեմբերի, 2019

NEWS.am STYLE-ին հայտնի է դարձել, որ այսօր առավոտյան Քիմ Քարդաշյանը, նրա քույրը՝ Քորթնին եւ երեխաները մեկնել են Էջմիածին. աստղային ընտանիքն այնտեղ մկրտել է երեխաներին։

NEWS.am STYLE-ի տեղեկություններով՝ Քարդաշյանի կրտսեր որդուն՝ Պսալմին, մկրտության ընթացքում տվել են Վարդան անունը։ Մյուսներին տվել են Աշխեն, Գրիգոր անունները։

Իսկ մկրտությունից հետո Քիմը հայերենով ողջունել է երկրպագուներին եւ համաձայնել լուսանկարվել նրանց հետ։ Նկատենք՝ ավելի վաղ աստղային ընտանիքը դուրս էր  էր եկել երեւանյան հյուրանոցից։ Քարդաշյան քույրերը Հայաստան են ժամանել երեկ ուշ երեկոյան։



© NEWS.am STYLE