Անաստասիա Զավարոտնյուկն ու նրա ընտանիքը խնդրում են դադարեցնել սպեկուլիացիաները դերասանուհու առողջության շուրջ

18:15   7 հոկտեմբերի, 2019

Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Անաստասիա Զավորոտնյուկն ու նրա շրջապատը խնդրում են դադարեցնել սպեկուլիացիաները դերասանուհու առողջության մասին եւ հավատալ միայն պաշտոնական տեղեկատվության։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է նրա տնօրեն Ստաս Խրիստովը։

«Անաստասիա Զավորոտնյուկն ու նրա շրջապատը խնդրում են դադարեցնել նրա առողջության շուրջ սպեկուլիացիաներրը եւ մարդկանց կոչ են անում հավատալ միայն այն տեղեկատվությանը, որը հայտնվում է պաշտոնական լրատվամիջոցներում»,- նշել է դերասանուհու տնօրենը։

Ընդ որում, նա նշել է, որ Անաստասիան եւ նրա ընտանիքը պատրաստ չեն որեւէ պաշտոնական տեղեկատվություն տրամադրել, որը վերաբերում է նրա առողջությանը։ «Խնդրում ենք հարգել դերասանուհու եւ նրա ընտանիքի որոշումը»,- ասել է Զավորոտնյուկի տնօրենը։

Ավելի վաղ լրատվամիջոցներում Անաստասիա Զավորոտնյուկի վիճակի վատացման մասին տեղեկատվություն է հայտնվել։ Նա օգոստոսին դադարել է մասնակցել թատերական ներկայացումներին։ Կասկածներ կան, որ դերասանուհին պայքարում է օնկոլոգիական հիվանդության դեմ։



© NEWS.am STYLE