Երկրպագուները ողջունում են Քիմ Քարդաշյանին Երեւանում (ֆոտո, վիդեո)

15:35   7 հոկտեմբերի, 2019

Շուրջ մեկուկես ժամ սպասելուց հետո Քիմ Քարդաշյանը երկրպագուները քիչ առաջ կարողացան տեսնել նրան։ Աստղը եւ նրա ավագ քույրը՝ Քորթնի Քարդաշյանը, դուրս եկան երեւանյան հյուրանոցից, ողջունեցինբ երկրպագուներին ու լուսանկարվեցին։ Նստելով մեքենան՝ նրանք հեռացան։

Հիշեցնենք՝ Քիմ Քարդաշյանը Երեւան է ժամանել երեկ ուշ երեկոյան։ Այսօր արդեն համաշխարհային ճանաչում ունեցող հայուհին հասցրել է երեխաներին մկրտել Էջմիածնում ու լուսանկարվել երկրպագուների հետ։ Ի դեպ, NEWS.am STYLE-ին հայտնի է դարձել, որ նրա փոքրիկ որդուն՝ Պսալմին, մկրտության ընթացքում տվել են Վարդան անունը։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE