«Հեքիաթում». բալիկի սպասող Աննա Թովմասյանի էլեգանտ կերպարը

17:11   7 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Աննա Թովմասյանը, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր էլեգանտ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում հմայիչ երգչուհին երեկոյան կերպարում է։ Նա կապույտ զգեստ է կրում սպիտակ բարձրակրունկներ։ Կերպարն ամբողջացրել են գեղեցիկ սանրվածքն ու դիմահարդարումu, որն ավելի է ընդգծել նրա գեղեցկությունը։ Աննան նուրբ աքսեսուրաներ է ընտրել՝ ականջօղեր ու թեւնոց։ «Հեքիաթում»,- մեկնաբանություններում գրել է Աննան ու բազմաթիվ հաճոյախոսությունների արժանացել։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Դիլիջանում։ Հմայիչ երգչուհին բաց գույնի կոմբինեզոն էր կրում, որը համադրել էր ժակետի հետ։ Աննան հավաքել էր մազերը եւ գեղեցիկ աքսեսուարներ՝ վզնոցներ ընտրել։ «Լավ օր»,- մեկնաբանությունների հատվածում գրել էր երգիչ Արամեի կինը։



© NEWS.am STYLE