«Անբացատրելի էներգետիկա կա էստեղ...». Իննա Խոջամիրյանի լուսանկարը

21:49   7 հոկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է տաճարի ֆոնին։ Նա ջինսե տաբատ է կրում, վառ բլուզ եւ սպորտային կոշիկներ։ «Երերույքի տաճար... Թուրքական սահմանին կից, 4րդ դար՝ հեթանոսական մեհյանի հիմքի վրա կառուցված... Անբացատրելի էներգետիկա կա էստեղ...»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ վերնաշապիկ էր կրում, որը համադրել էր գոտու հետ։ Իննան պարզ սանրվածք էր ընտրել ու նուրբ դիմահարդարոմ։ «Աշխատավոր մը»,- հրապարակումն այսպես էր մակագրել դերասանուհին։



© NEWS.am STYLE