Դոլմա, խաշլամա, աղանդեր. Քիմ Քարդաշյանը ճաշել է Երեւանում (ֆոտո, վիդեո)

19:24   7 հոկտեմբերի, 2019

Քիմ Քարդաշյանը, որն այս օրերին Հայաստանում է, քիչ առաջ ճաշել է Երեւանի «Դոլմամա» ռեստորանում։ Նրան ուղեկցել են ավագ քույրը՝ Քորթնի Քարդաշյանի եւ որդին՝ Սեյնթը։ Նրանք ռեստորանում են գտնվել մոտ մեկ ժամ։

Ռեստորանի մենեջեր Ահարոն Ասատրյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում հայտնեց, որ Քիմը դոլմա է կերել, գառի խաշլամա, քյուֆթա, իսկ երեխան ֆրի են կերել։ «Ամեն ինչը հավանեց, ինչպես նաեւ աղանդերը»,- ասաց նա։

Ի դեպ, Քիմ Քարդաշյանը ռեստորանում էր արդեն երկրորդ անգամ։ Աստղն այստեղ ճաշել է նաեւ 2015թ.-ի այցի ընթացքում։ NEWS.am STYLE-ի հարցին ի պատասխան Ահարոն Ասատրյանն ասաց, որ Քիմը յուրաքանչյուր անգամ փորձում է նոր բան ուտել։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE