Լիլիթ Հովհաննիսյանի լուսանկարը Նյու Յորքից

13:49   8 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ-սպիտակ վերարկու է կրում, որը համադրել է գույնզգույն շարֆի հետ։ Երգչուհին արտահայտիչ շպար է ընտրել եւ գլխազարդ։ «Այստեղ միշտ ցերեկ է»,- լուսանկարը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին վարդագույն գլխարկ էր կրում եւ նուրբ շպարով էր։ «Կյանքում էլ է էսպես։ Մոծակի նման փոքր ու անվնաս թվացող մարդիկ կան. խայթում են հենց այն ժամանակ, երբ բացարձակ չես սպասում: Հետո մի քիչ «խուտուտ» է գալիս, բայց կարճ ժամանակ անց անհետանում ու մոռացվում են ե՛ւ այդ մարդիկ, ե՛ւ նրանց խայթոցները»,- հրապարակումը մակագրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE