Վոլոչկովան պարծեցել է սամույրե մուշտակով, որը նրան նվիրել է սիրեկանը

11:12   8 հոկտեմբերի, 2019

Անաստասիա Վոլոչկովան Instagram-ում ցույց է տվել՝ ինչ նվերներ է իրեն մատուցում սիրելի տղամարդը։ Բալետի արտիստը լուսանկար է հրապարակել, որում վագրային պրինտով կարճ կոմբինեզոն է կրում, իսկ ուսին կիսամուշտակ է գցել։

Լուսանակարն արվել է փողոցում՝ բալետի պարուհու տան դարպասների դիմաց։ Սակայն ըստ ամենայնի՝ Նաստյան առհասարակ չի մրսում, գրում է EG-ն։

«Աշնան վերջին օրերը... Դրսում ցուրտ է, իսկ հոգում՝ ջերմ ու լուսավոր։ Ես երբեք չեմ մրսում, երբ երջանիկ եմ ու սիրված։ Իմ բարի ընկերը, որն ինձ օրերս սամույրե մուշտակ է նվիրել, մոռացել է, որ ես ծովափիղ եմ»,- կատակել է Վոլոչկովան։

Իսկապես, աստղը վաղուց է հայտնի դարձել իր լուսանկարներով ու տեսանյութերով, որոնցում լոգանք է ընդունում սառցե ավազանում, շպագատ նստում հենց ձյան վրա եւ այլն։

Պարուհին արգելափակել է Instagram-յան հրապարակումները մեկնաբանելու հնարավորությունը։ Այնպես որ, մնում է միայն ենթադրել՝ որքան են երկրպագուներն ուրախացել սիրելի պարուհու համար, որին անակնկալ է մատուցել սիրելի տղմարադը։ Վոլոչկովան հետեւորդների հետ շփումից հրաժարվել է մոտ մեկ տարի առաջ։ Վերջերս նա խոստովանել է, որ առանց մեկնաբանությունների հրաշալի է ապրում։



© NEWS.am STYLE