Քսենիա Բորոդինայի դուստրը վիրահատության է ենթարկվել

12:13   8 հոկտեմբերի, 2019

Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինան հայտնել է, որ դուստրը վիրահատության է ենթարկվել։ Աստղը Instagram-յան էջում հրապարակել է նրա լուսանկարն ու այն ուղեկցել տեքստով, որը պարզապես շոկի է ենթարկել աստղային ընտանիքի երկրպագուներին։ Շատերն են անհանգստացել երեխայի համար։

«Իմ խիզախ աղջիկ, որքան վախեցրիր մեզ։ Ուրբաթ օրը դպրոց է գնացել, ամեն ինչ ավ էր, հետո զանգում են դպրոցից ու ասում, որ ինքնազգացողությունը վատացել է, ապա շտապօգնություն են հրավիրել։ Հետո վիրահատելու որոշում են կայացրել։ Ես կարծում էի, թե կխելագարվեմ»,- գրել է Քսենիան։

Նա նշել է, որ ամբողջ ընթացքում ամուսինն իր կողքին է եղել եւ ոչ մի վայրկյան իրեն մենակ չի թողել։ Բորոդինայի ներկայիս ամուսինը՝ Կուրբան Օմարովը, Մարուսիայի կենսաբանական հայրը չէ։ Հեռուստահաղորդավարուհին ընդգծել է, որ երբ խոսքը վերաբերում է երեխաներին, ինքը միշտ վախենում է, եւ շփոթվածություն է առաջանում. «Երբ խոսքը քեզ է վերաբերում, ամեն ինչ վախեցնող է, բայց ուղեղդ աշխատում է, իսկ երբ երեխան է...»։

Պարզվում է՝ Մարիային շտապ հոսպիտալացրել են կույր աղիքի բորբոքման պատճառով։ Վիրահատությունը մեկ ժամից քիչ է տվել՝ մոտ 40 րոպե։ Ծնողները հիվանդանոցը չեն լքել, քանի դեռ ընթանում էր վիրահատական միջամտությունը։ Այժմ երեխան արդեն տանն է, նրա կյանքին ոչինչ չի սպառնում։

Հեռուստահաորդավարուհու երկրպագուները շտապել են կիսվել իրենց պատմություններով եւ լավագույնը մաղթել երեխային. «Ամեն ինչ լավ կլինի։ Գրկում ենք ձեզ», «Այո՛, երբ խոսքը վերաբերում է երեխաներին, միշտ ցանկանում ես հիվանդությունները քեզ վերցնել, առողջացեք»։



© NEWS.am STYLE