«Ինչպե՞ս եք». Քորթնի Քարդաշյանի առաջին լուսանկարը Երեւանից

23:54   7 հոկտեմբերի, 2019

«Քարդաշյանների ընտանիք» իրապատում շոուի աստղ Քորթնի Քարդաշյանը Հայաստանում է կրստեր քրոջ՝ Քիմի եւ երեխաների հետ։ Րոպեներ առաջ նա առաջ լուսանկարն է հրապարակել Հայաստանի մայրաքաղաքից։

Լուսանկարն, ամենայն հավանականությամբ, արվել է երեւանյան հյուրանոցում, որտեղ կանգ են համաշխարհային ճանաչում վայելող աստղերը։ Քորթնին հետեւորդներին է դիմել ու հայերենով հարցրել՝ ինչպես են նրանք։ «Ինչպե՞ս եք»,- հրապարակումը մակագրել է երեք երեխաների մայրը։  

Նշենք, որ Քարդաշյան քույրերը Երեւան են ժամանել երեկ՝ ուշ երեկոյան։ Այսօր նրանք բավական հագեցված օր են ունեցել եւ հասցրել են նույնիսկ հասցրել մկրտել երեխաներին։ Սա Քորթնի Քարդաշյանի առաջին այցն է Հայաստան. 2015թ.-ին Հայաստան այցի ընթացքում Քիմ Քարդաշյանին ուղեցկում էին Քլոե Քարդաշյանը, նրա ամուսինը՝ համաշխարհային հայտնիություն վայելով ռեփեր Քանյե Ուեսթն ու նրանց դուստրը՝ Նորթը։



© NEWS.am STYLE