Օծանելիք հայկական ծաղիկների բույրով. Քիմ Քարդաշյանը ոգեշնչվել է Հայաստանի փողոցներով շրջելիս

12:59   8 հոկտեմբերի, 2019

Քիմ Քարդաշյան Ուեսթն այսօր ելույթ է ունենում WCIT 2019 համաժողովի ընթացքում, որ ժամանակ խոսել է նաեւ Հայաստանում առաջացած իր գաղափարների մասին։

Քիմ Քարդաշյանը նշել է, որ երբ գաղափարներ չի ունենում, ճանապարհորդում է՝ նոր մտքեր ունենալու համար։  Նա խոսել է «մեծ» գաղափարի մասին, որը նախկինում չի արել։ Քիմը նշել է, որ ոգեշնչվել է երեկ՝ Հայաստանի փողոցներով մեքենայով շրջելու ընթացքում։ Հայուհին մտածել է օծանելիք ստեղծել հայկական ծաղիկներով։

Ի դեպ, օրեր առաջ՝ նախքան Հայաստան ժամանելը, Քիմը ներքանազգեստի Skims ապրանքանիշը Հայաստան բերելու ցանկություն էր հայտնել։ «Մոտակա երկու շաբաթների ընթացքում ես կմեկնեմ Հայաստան եւ հույս ունեմ, որ իմ այցով կնպաստեմ առեւտրի ոլորտի զարգացմանը եւ հայերի համար աշխատատեղերի ստեղծմանը, ներառյալ @skims-ի ապրանքների արտադրությունը ապագայում»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE