Նիհարած Բրիթնի Սփիրսը գայթակղիչ դիրքով պարծեցել է կազմվածքով

18:11   8 հոկտեմբերի, 2019

37-ամյա Բրիթնի Սփիրստ ցւյց է տվել՝ ինչպես է կատարելագործում կազմվածքը մարզասրահում։ Ամերիկացի փոփ երգչուհին լուսանկարվել է գայթակղիչ կերպարում։

«Slumber Party» հիթի կատարողը յուրօրինակ կոստյում է ընտրել մարզման համար։ Բրիթին սեւ անդրավարտիք է կրել եւ սպիտակ տոպ։ Կերպարն ամբողջացրել են սպիտակ գուլպաները։ Սփիրսն արձակել է մազերը։ Նա լուսանկարվել է պրովոկացիոն դիրքով։

«Յոգայի այս հիասքանչ, պարզ ստուդիան գտել եմ Մաուիում... Փորձեցի յոգայով զբաղվել, սակայն առաջին 20 րոպեն պարեցի, հետո դադարեցի։ Ավարտեցի մկանները թուլացնելով, շպագատով եւ յոգայով։ Տարվա մեծ մասը յոգայով եմ զբաղվում։ Հիմա գերադասում եմ կարդիո եւ պարեր»,- նշել է աստղը։

Հետեւորդները բուռն են արձագանքել երգչուհու նոր լուսանկարին։ Շատերն են գովել նրա կազմվածքը, սակայն նրանց մի մասը նկատել է, որ Բրիթնին կադրը ռետոշի է ենթարկել։ «Լավ տեսք ունես, աշխատե՞լ ես որովայնի հատվածի վրա», «Գեղեցկուհի, սլացիկ ոտքեր ունես», «Ազդեցիկ է, բայց հատակը «լղոզվել է», «Դու նկատելիորեն նիհարել ես», «Պաշտում եմ քեզ», «Այ սա ինքնակատարելագործում է», «Կեցցես, այնքան ես նիհարել», «Շատ գեղեցիկ ես, պաշտում եմ»,- գրել են հետեւորդները։

Լուսանկարները՝  Baron/Rex/Shutterstock, Instagram

 



© NEWS.am STYLE