Նուրբ ու հմայիչ. Աննա Թովմասյանի լուսանկարը

19:45   8 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Աննա Թովմասյանը,որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարն արվել է վերելակում։ Երգչուհին սեւ զգեստ է կրում, որը համադրել է սպիտակ սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացնում են փոքրիկ պայուսակն ու նուրբ շպարը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում հմայիչ երգչուհին երեկոյան կերպարում էր։ Նա կապույտ զգեստ էր կրում սպիտակ բարձրակրունկներ։ Կերպարն ամբողջացրել էին գեղեցիկ սանրվածքն ու դիմահարդարումը, որն ավելի էր ընդգծել նրա գեղեցկությունը։ Աննան նուրբ աքսեսուրաներ էր ընտրել՝ ականջօղեր ու թեւնոց։ «Հեքիաթում»,- մեկնաբանություններում գրել էր Աննան ու բազմաթիվ հաճոյախոսությունների արժանացել։



© NEWS.am STYLE