«Իմ` երազանքների քաղաքում ամենամեծ երազանքների կատարման սպասումով եմ ապրում ամեն վայրկյանս». Նազենի Հովհաննիսյան

22:49   8 հոկտեմբերի, 2019

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Երեւանի կենտրոնում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Նազենին ծաղկային պրինտով զարդարված վերարկու է կրում, նա արտահայտիչ շպար է ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել է. «Երեւանյան ծաղկառատ աշունը... իմ` երազանքների քաղաքում ամենամեծ երազանքների կատարման սպասումով եմ ապրում ամեն վայրկյանս»։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Ստեփանակերտում։ Դերասանուհին բաց գույնի տաբատ էր կրում, մուգ բլուզ եւ սպորտային կոշիկներ։ Կերպարը լրացնում էր արեւային ակնոցը։ «Ես սովորել եմ «թռչել» այնտեղ, որտեղ բոլորը սպասում են քո անկմանը, սովորել եմ տեսնել գույները, երբ համատարած փորձում են պատել գորշությամբ, սովորել եմ լիաթոք շնչել, երբ փակում են թարմ օդի «փականը» եւ, վերջապես, ես սովորել եմ ուրախանալ Աստծու տված ամեն մի վայրկյանով, երբ գիտակցում ես, որ դեռ ունես քեզ տրված թեկուզ մի վայրկյան ժամանակ` կյանքդ ավելի լցնելու սիրով, շնորհակալությամբ, հույզերով, ժպիտներով կամ բարեգթությամբ, երբ դեռ կարող ես Գործել` ի հեճուկս բոլոր «չես կարող»- ների» Լուսանկարը` Ստեփանակերտից։ Տրամադրությունը`թռիչքային։  Խոսքս` ի խորոց սրտի»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE