23:34 8 հոկտեմբերի, 2019Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին սեւ զգեստ է կրում, որը բաց է ուսի հատվածում։ Նա սպիտակ բարձրակրունկներ է կրում, կերպարն ամբողջացնում են սանրվածքն ու արտահայտիչ շպարը։ «Իմ սիրելի գույնը»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Լիլուն սեւ կոմբինեզոն էր կրում, որն ընդգծում էր նրա կազմվածքը։ Կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկ կոշիկները։ Երգչուհին պարզ սանրվածք էր ընտրել եւ սեւ արեւային ակնոց։ «Բարի առավոտ»,- մեկնաբանություններում գրել էր նա։