Օրգանական սուրճ. Սերժ Թանկյանը ներկայացնում է իր «Gavat» ապրանքանիշը (ֆոտո, վիդեո)

20:07   8 հոկտեմբերի, 2019

Աշխարհահռչակ երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, որը Երեւանում է մասնակցելու WCIT համաժողովին, ներկայացնում է իր «Gavat» սուրճի ապրանքանիշը։

Սերժ Թանկյանն ասաց, որ հետաքրքրված էր իր տատիկների սուրճը աշխարհին ներկայացնելու գաղափարով։ «Մեր սուրճը մեր հայկական մշակույթի մասն է»,- ասաց նա՝ նշելով, որ փորձում են մեր մշակույթը դրա միջոցով ներկայացնել օտարներին։

Սուրճի ապրանքանիշի ներկայացման ընթացքում նշվեց նաեւ, որ եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրերի՝ հեռահար նպատակներ կան այստեղ գորոծարան հիմնել, սուրճ բովել եւ տարածել խորհրդային միության նախկին եւ հարեւան երկրների շուկաներում։

Սուրճը կսպառվի սուպերմարկետներում, հյուրանոցներում, ռեստորաններում, կլինի նաեւ օնլայն վաճառք։ Նշենք, որ միջոցառմանը մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա կինը՝ Աննա Հակոբյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը եւ այլք։



© NEWS.am STYLE