«Զբոսանք երկուսով». Սիլվա Հակոբյանի լուսանկարը դստեր հետ

10:51   9 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը, որն ամիսներ առաջ մայր է դարձել, ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) Սիլվա Հակոբյանը պատկերված է դստեր՝ Միլայի հետ զբոսանքի ընթացքում։ Երիտասարդ մայրիկը մեղմ շպարով է, կրում է վարդագույն հագուստ։ «Զբոսանք երկուսով»,- հրապակումն այսպես է մեկնաբանել երգչուհին։

Օրեր առաջ հրապարկված կադրերում Սիլվա Հակոբյանը պատկերված էր դստեր՝ Միլայի հետ։ Վերջինս, ի դեպ, արդեն երկու ամսական է։ «Զրույց մոր ու աղջկա միջեւ»,- ջերմ լուսանկարը մեկնաբանել էր Սիլվա Հակոբյանը՝ օգտագործելով «Միլա» հեշթեգը։



© NEWS.am STYLE