«Ծաղիկներս ո՞ւմ նվիրեմ». Արմինկան՝ ոճային կերպարում

11:56   9 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Արմինկան, որը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով, նոր լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին ոճային կերպարում է. նա բաց գույնի ջինսե տաբատ է կրում, սպիտակ վերնաշապիկ։ Երգչուհին հագուստը համադրել է վառ գույնի բարձրակրունկների հետ։ ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհին արտահայտիչ շպար է ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել է. «Ծաղիկներս ո՞ւմ նվիրեմ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր բարձրահարկ շենքի ֆոնին։ Նա սեւ շապիկ էր կրում եւ նուրբ վզնոցներ էր ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ «Մեծ քաղաք, մեծ երազանքներ»,- այս գրառմամբ էր ուղեկցվում հրապարակումը։



© NEWS.am STYLE