Քայլի Ջենները նախկին ընկերոջ հետքերով լյուքս ավտոմեքենա է գնել

16:25   9 հոկտեմբերի, 2019

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջենները բամբասանքների նոր ալիքի պատճառ է դարձել։ 22-ամյա Քայլիի երկրպագուները վստահ են, որ նա կրկին սիրավեպ ունի ռեփեր Tyga-ի հետ։

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը պարծեցել է վերջին ձեռքբերմամբ՝ նոր «Bugatti Chiron» ավտոմեքենա։ Քայլին լուսանկարվել է 3 մլն դոլար արժողությամբ ավտոմեքենայի կողքին։ Նա ջինսե բաճկոն է կրել եւ կիպ տաբատ։ Հագուստն իդեալականորեն ընդգծել է Ջենների կազմվածքի բոլոր առավելությունները։

Երկրպագուներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ աստղը նոր ավտոմեքենան պատկերող լուսանկարը հրապարակել է ռեփեր Tyga-ից գրեթե անմիջապես հետո, որը եւս ցույց էր տվել թանկարժեք գնումը։ Երգիչը լուսանկարվել էր կարմիր «Ferrari»-ի ֆոնին։ Օգտատերերը կատակել են, որ զույգը միասին խաղալիքներ է ընտրել ավտոպարկի համար՝ կյանքի նոր շրջանը նշանավորելու համար։

Երկրպագուները նաեւ նկատել են, որն Tyga-ն լուսանկարում պատկերված էր սպորտային կոշիկներով, որոնք ժամանակին պատրաստվել են Թրեւիսի մասնակցութամբ։ Օգտատերեը կարծել են, որ այդ կերպ Քայլիի «հին նոր» ընկերը ծաղրել է Սքոթին։ «Սա նշան է», «Օ, այդ նույն սպորտային կոշիկները»,- գրել են ուշադիր հեյթերները։

Քայլին վերջերս բաժանվել է վաղեմի ընկերոջից եւ իր մեկամյա դստեր՝ Սթրոմիի հորից։ Նա եւ Թրեւիսը լռություն են պահպանում հարցի վերաբերյալ՝ ինչն է դարձել հարաբերությունների ավարտի պատճառը, որոնք օտարների համար իդեալական էին թվում։ Բաժանումից հետո երիտասարդ մայրիկը մինչեւ գիշերվա ժամը 2-ը զվարճացել է գիշերային ակումբում։ Նրան նկատել են նաեւ նախկին ընկերոջ՝ ռեփեր Tyga-ի ստուդիայի մոտ. նրա հետ Քայլին սիրավեպ է ունեցել նախքան Թրեւիսին հանդիպելը։

Աղբյուրը՝  Cosmo

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE