Քորթնի Քարդաշյանը՝ հայ հայտնի դիզայների շրջազգեստով (ֆոտո)

14:23   9 հոկտեմբերի, 2019

Ինչպես հայտնի է, Քիմ Քարդաշյանը, նրա քույրը՝ Քորթնին ու երեխաներն այժմ գտնվում են Հայաստանում։ Այս պահին աստղային ընտանիքը Գառնիում է, ուր ըստ NEWS.am STYLE-ի լրագրողի տեղեկությունների, կադրեր են նկարահանվում «Keep Up With The Kardashians» շոուի հերթական էպիզոդի համար։

Եվ արդեն իսկ հրապարակվել են առաջին կադրերը նկարահանումից, որոնցում Քորթնի Քարդաշյանը կրում է հայ հայտնի դիզայների՝ Մանե Խաչատրյանի շրջազգեստը. վերջինս THE MUSE ապրանքանիշի հիմնադիրն է ու ղեկավարը։ Լուսանկարը հրապարակվել է ապրանքանշի Instagram-յան պաշտոնական էջում. «Գրողը տանի, այո։ Քորթնի Քարդաշյանը THE MUSE է կրում»։ NEWS.am STYLE-ը լրագրողները հայտնում են, որ դիզայները եւս ներկա էր Գառնիում նկարահանումներին։



© NEWS.am STYLE