Ոչ միայն ոտնձգություն. Վայնշթեյնը փորձել է Ջենիֆեր Էնիսթոնին ստիպել հագնել իր կնոջ զգեստը

20:11   9 հոկտեմբերի, 2019

Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը հայտնել է, որ պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնը փորձել է իրեն ստիպել հագնել դիզայներ Ջորջինա Չափմանի ստեղծած զգեստը, որն այդ ժամանակ նրա կինն էր: Դերասանուհու խոսքը փոխանցել է Variety-ն:

Էնիսթոնը մի դեպք է մտաբերել, որն իր հետ տեղի էր ունեցել 2005 թվականին «Դավաճանության գինը» ֆիլմի վրա հոլիվուդյան գործարարի հետ համատեղ աշխատանքի ժամանակ:

«Նա Լոնդոն ինձ մոտ եկավ նկարահանումների: Եվ ասաց. «Օ՜, ես կցանկանայի, որ դու պրեմիերայի ժամանակ այս զգեստներից մեկը հագնեիր»: Ես նայեցի կատալոգը, բայց այն ժամանակ դա միանգամայն այլ կերպ էր նայվում: Պարզապես ինձ համար չէր: Իսկ նա պնդում էր. «Դու պետք է հագնես այս զգեստը»»,- պատմել է դերասանուհին: Նրա խոսքով՝ ինքը հրաժարվել է, եւ Վայնշթեյնին այդպես էլ չի հաջողվել իրեն դրան հարկադրել:

50-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը առավել հայտնի է «Ընկերները» սերիալում Ռեյչելի դերով: Դրանից բացի, նա նկարահանվել է «Ամուսնալուծություն ամերիկյան ձեւով», «Մառլին եւ ես», «Իմ կինը ձեւացիր», «Մենք՝ Միլլերներս» եւ «Ամենակարող Բրյուսը» ժապավեններում:

Աղբյուրը՝  Lenta.ru

Լուսանկարները՝ Marc Piasecki/WireImage, PEGGY SIROTA FOR VARIETY



© NEWS.am STYLE