Առանց անվան եւ երգի. Black Star-ում մեկնաբանել են դատարանում L’One-ի հանդեպ տարած հաղթանակը

23:12   9 հոկտեմբերի, 2019

Ռեփեր Լեւան Գորոզիան (L’One) կարող է պայմանավորվել Black Star ապրանքանիշի հետ, որին մինչ այդ տանուլ էր տվել դատարանում։ Այս մասին «Ռամբլեր»-ին հարցազրույցում ասել է ապրանքանիշի գլխավոր տնօրեն եւ համահիմնադիր Պավել Կուրյանովը (Պաշու)։

Նրա կարծիքով՝ L’One-ը անպարկեշտ է պահել իրեն մեծ թիմի հանդեպ, որն աշխատում էր, որպեսզի նա հաջողության հասնի։ Պաշուն նաեւ հայտարարել է, որ ռեփերը խախտել է իրեն տված խոստումը եւ հրապարակել ոչ կոռեկտ տեղեկություններ ու թվեր՝ «ներկայանալով որպես տուժած ու դժբախտ»։ Ապրանքանիշի գլխավոր տնօրենը կարծում է, որ այդ կերպ արտիստը ցանկացել է առաջ բերել մարդկանց կարեկցանքը։

Պաշուն նշել է, որ Black Star-ն աշխատում է թափանցիկ եւ բոլոր գործողություններն ու գումարներն ունեն հաստատող փաստաթղթեր։ «Մենք ազնիվ կատարել ենք մեր գործը, եւ որ գլխավորն է, մեր գործողությունների արդյունքն ակնհայտ է բոլորին»,- ասել է նա։ Լեյբլի ներկայացուցիչը նաեւ տեղեկացրել է, որ պայմանագրի խզման գումարը մի քանի անգամ նվազել է Գորոզիայի խնդրանքով, բայց վերջում, պայմանավորվածությունների ստորագրման օրը, ասել է Կուրյանովը, ռեփերը եկել է փաստաբանների հետ եւ հրաժարվել բանակցել լեյբլի հետ։

Միեւնույն ժամանակ, Պաշուն նշել է, որ եթե Գորոզիան ցանկանա գալ եւ ասելիքն ասել, ապրանքանիշը բաց է դրա համար։ «Գուցե ինչ-որ ոչ այնքան բանիմաց իրավաբաններ են նրան մղել նման քայլի»,- ենթադրել է նա։

Հոկտեմբերի 8-ին հայտնի է դարձել, որ Black Star լեյբլը շահել է դատը L'One-ի հանդեպ։ Լեյբլին են մնացել ոչ միայն ռեփերի անվան ու երաժշտության, այլեւ նրա հոլովակների իրավունքները։

Հունիսին L'One-ը հայտարարել էր, որ հեռանում է լեյբլից եւ նախկին գործընկերներին մեղադրել էր իր երգերն ու անունը յուրացնելու մեջ։ Արտիստը ճշտել է, որ յոթ տարում գրել է 157 տրեկ Black Star-ի համար։ Հուլիսին երգիչն ասել էր, որ ցանկացել է հեռանալ ընկերությունից դեռ երկու տարի առաջ, բայց այն ժամանակ հեռանալը նրա վրա 170 մլն ռուբլի կնստեր։



© NEWS.am STYLE