Քորթնի Քարդաշյանը ողջունեց երեւանյան ռեստորաններից մեկի շուրջ հավաքված երկրպագուներին (ֆոտո, վիդեո)

16:51   9 հոկտեմբերի, 2019

«Քարդաշյանների ընատնիք» հեռուստանախագծի աստղ Քորթնի Քարդաշյանն եւ երեխաներն այսօր ճաշել են երեւանյան ռեստորաններից մեկում։

NEWS.am STYLE-ի լրագրողը հայտնում է, որ Քիմ Քարդաշյանի ավագ քույրը ողջունել է տարածքում հավաքված երկրպագուներին։

Այսօր աստղային ընտանիքն արդեն հասցրել է լինել Գառնիում։ NEWS.am STYLE-ի տեղեկություներով՝ այնտեղ կադրեր են նկարահանվել  «Քարդաշյանների ընտանիք» հեռուստանախագծի էպիզոդներից մեկի համար։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE