Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, կրել է Պռեգոմեշ

17:13   9 հոկտեմբերի, 2019

Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, Էջմիածնում երեխաների մկրտության օրը կրել է երգչուհի Սիրուշոյի հեղինակած Պռեգոմեշ բրենդի զարդը։ NEWS.am Style-ը կապ է հաստատել  երգչուհու մենեջեր Նունե Խուրշուդյանի հետ։ Նա մեզ հայտնեց, որ Քիմ Քարդաշյանին զարդը նվիրել են կազմակերպիչներն առաջին այցի ժամանակ՝ 2015 թվականին։

«Զարդը հատուկ Քիմ Քարդաշյանի համար են պատվիրել՝ իր անվան առաջին տառով։ Զարդը անվանակոչված չէ, քանի որ մեր հավաքածուում նման մոդելի զարդ չկա։ Հաճելի էր տեսնել, որ հենց Հայաստանում երեխաների մկրտության օրը Նորթը կրել է Պռեգոմեշի զարդը»,- ասաց Նունեն։

Ի դեպ, արդեն երկրորդ օրն է, ինչ Նորթը տարբեր հագուստների հետ կրում է Պռեգոմեշի զարդը։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը 2015-ին Հայաստան էր ժամանել իր ռեալիթի շոուն նկարահանելու նպատակով։ Օրեր առաջ էլ Էջմիածնում հեռուստաաստղը մկրտեց իր մյուս երեխաներին, որի մասին NEWS.am Style-ն արդեն պատմել է։

Լուսանկարները՝ Pregomesh-ի Instagram-յան էջից



© NEWS.am STYLE