«Ներդաշնակ». Աննա Դովլաթյանի լուսանկարն ամուսնու հետ

19:47   9 հոկտեմբերի, 2019

Դերասան Դավիթ Աղաջանյանը եւ երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից են։ Նրանք հաճախ են կիսվում համատեղ ջերմ լուսանկարներով։

Այս անգամ ընտանեկան լուսանկարով կիսվել է Աննա Դովլաթյանը։ Instagram-յան էջում հրապարակված կադրերում Աննան կապույտ զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Նա պարզ սանրվածք է ընտրել ու արտահայտիչ շպար։ Դավիթ Աղաջանյանը նախապատվություն է տվել կոստյումին։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ արել։ «Ամենասիրուն, ներդաշնակ, ճաշակով զույգ», «հեքիաթային»,- գրել են նրանք։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան շրջազգեստ էր կրում, որը համադրել էր բեժ գույնի վերնազգեստի հետ։ Կերպարն ամբողջացրել էին նույն գույնի երկարաճիտ կոշիկներն ու արեւային ակնոցը։ «Երջանիկ»,- լուսանկարն անգլերենով մակագրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE