«Պարզապես հիասքանչ». Անահիտ Սիմոնյանի գրավիչ կերպարը

22:41   9 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է ձայնագրման ստուդիայում։ Սեւս-սպիտակ լուսանկարում Անահիտ Սիմոնյանը սեւ զգեստ է կրում եւ կոստյում։ Նա պարզ սանրվածք է ընտրել ու արտահայտիչ շպար։ «Շուտով»,- լուսանկարը մակագրել է նա։ «Պարզապես հիասքանչ ես»,- մեկնաբանություններում գրել է օգտատերերից մեկը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին հետաքրքիր նախշերով զարդարված զգեստ էր կրում, որը բաց էր մեջքի հատվածում։ Այն ընդգծել էր Անահիտի գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին նախապատվություն էր տվել պարզ սանրվածքի եւ արտահայտիչ շպարի։



© NEWS.am STYLE