Անկեղծ նկարահանում Աֆրիկայում. Victoria’s Secret-ի «հրեշտակը»՝ միկրոբիկինիով

13:12   10 հոկտեմբերի, 2019

30-ամյա Քենդիս Սվեյնփոլն անկեղծ ֆոտոշարքի է մասնակցել։ Victoria’s Secret-ի «հրեշտակը» լուսանկարվել է միկրո բինիկիով։

Լուսանկարիչն աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկին լուսանկարել է հարավաֆրիկյան բնապատկերի ֆոնին։ Քենդիսը ծնվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, սակայն 16 տարեկանում կարիերայի պատճառով ստիպված է եղել լքել հայրենիքը։ Նոր ֆոտոնախագծում Սվեյնփոլը փորձել է փոխանցել Աֆրիկայի ոգին եւ երկրպագուներին ստիպել սիրահարվել դրան։

Առաջին լուսանկարում աստղը ոճային հագուստ է կրում։ Քենդիսը լուսանկարվել է գլխարկով, սպիտակ վերնաշապիկով եւ լողազգեստով։ Թոփ մոդելը պատկերված է գայթակղիչ դիրքով եւ ցուցադրել է կանացի կազմվածքն ու «անվերջ երկար» ոտքերը։

Սվեյնփոլը լուսանկարվել է նաեւ բիկինիով։ Բաց գույնի գլխարկն իդեալականորեն ամբողջացրել է սեքսուալ կերպարը։

Երկրպագուներին հիացրել է երիտասարդ մայրիկի ձիգ կազմվածքը։ «Կրքոտ է», «թագուհի», «Լավագույն մարմինն այս մոլորակում»,- մեկնաբանել են Instagram-ի հետեւորդները։

Աղբյուրը՝ Cosmo, Instagram



© NEWS.am STYLE